Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Հայաստանում ՁԻԱՀ-ից մահացել է 206 մարդ

Հայաստանում ՁԻԱՀ-ից մահացել է 206 մարդ

1988թ. մինչև 2010թ. մարտի 1-ը Հայաստանում ՀՀ քաղաքացիների շրջանում ՄԻԱՎ վարակի 831 դեպք է գրանցվել: Ինչպես Tert.am-ին տեղեկացրին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնից, վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 608 մարդ (73,2%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 223 դեպք (26,8%):

 

Նշենք, որ ՄԻԱՎ վարակի 17 դեպք (2%) բաժին է ընկնում երեխաներին: ՄԻԱՎ-ով վարակվածների 60%-ը 25-39 տարիքային խմբում է:

 

Հայաստանում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղին հետերոսեքսուալ ճանապարհն է (50,1%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (40,8%): Մեր երկրում արձանագրվել են նաև մորից երեխային, արյան և հոմոսեքսուալ ճանապարհներով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր: ՄԻԱՎ վարակով հիվանդներից 383-ի մոտ (կին` 89, երեխա` 9) ախտորոշվել է ՁԻԱՀ, այդ թվում` 84-ի մոտ՝ 2009թ. ընթացքում: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 206 դեպք: Մահացածների թվում են 35 կանայք և 4 երեխաներ:

 

ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է մայրաքաղաք Երևանում՝ 357 դեպք, որը կազմում է գրանցված բոլոր դեպքերի 43%-ը: Երկրորդ տեղում Շիրակի և Լոռու մարզերն են: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հաշվարկային տվյալներով` Հայաստանում կա 2300 ՄԻԱՎ վարակ ունեցող մարդ:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ